1308 դիտում
16:14 15-10-2014
Հայաստանը 360 աստիճանի տակ` 360armenia.com-ում
Ոսպնյակներից այն կողմ՝ Հայաստանն է, 360 աստիճանի տակ: Յուրօրինակ վիրտուալ իրականության ակնոցն էլ սմարթֆոն է՝ համալրված 360armenia հավելվածով: Cardboard-ում տեղավորելով սմարթֆոնը` կարող է օն լայն տուր կազմակերպել: Հին կազմով, բայց նոր նախագիծ: «360 Երևան»–ից հետո սթարթափը որոշեց ընդլայնվել: Նախագծի հեղինակները Հայաստանը սկսել են նկարել դեռ 5 ամիս առաջ: Շրջել են բոլոր մարզերում ու համայնապատկերներով ներկայացրել Հայաստանը` նաև երկնքից: Օդային պանորամաները կատարվել են անօդաչու դրոններով: Մինչև նկարահանումներին անցնելը, ամենաբարդը վայրերի ընտրությունն էր, խորհրդակցել են պատմաբանների, զբոսաշրջավարների հետ: 360armenia.com-ում Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարները համեմված են տեղանքի մասին հետաքրքիր պատմություններով, լեգենդներով ու տեղաբնակների զրույցներով: Հանրագիտարանային տեղեկություններ չկան, միայն մարդկային պատմություններ, որոնք ցանկացողները կարող են լրացնել: Նախագծի աջակիցը Մշակույթի նախարարությունն է, գիտեն` սա տուրիստների համար կդառնա գրավիչ օն-լայն ուղեցույց:
Գարնանը 360armenia-ի հեղինակները սկսելու են քրաուդֆանդինգ` Կիկսթարթերում կամ ինդիգոգոյում դրամահավաքության միջոցով ցանկանում են 360 աստիճանի տակ ներկայացնել նաև Արևմտյան Հայաստանը: Քարտեզագրելու են ու նկարահանեն այն, ինչ պահպանված է: Հայաստանի մարզերից բացի, նախագծի հեղինակները եղել են նաև Արցախում: Երկու օրը մեկ 360armenia-ն կհամալրվի նոր վայրերով: Վերջում կլինեն մոտ110 մշակութային կոթողներ: Հայկական սթարթափը ուզում է մտնել նաև համաշխարհային շուկա: Մի քանի օրից էլ հասանելի կդառնա նախագծի ios հավելվածը, ավելի ուշ` android-ը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35280]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
3767 դիտում
22:09 15-01-2016
Տեսե՞լ եք նման բան. «Լիվերպուլի» երգի կատարումը` 360 աստիճանի ներքո. տեսանյութ
3537 դիտում
08:43 17-01-2014
Հայաստանը 1000 խմ գազի դիմաց վճարում է 360, ՌԴ-ն՝ 126, իսկ Բելառուսը՝ 84 դոլար.ՀԺ
1562 դիտում
16:16 30-03-2014
Լիցքավորված Ferrari 360` Hamann-ից. տեսանյութ
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին