211652_close_icon
views-count2294 դիտում article-date 16:30 15-10-2014

Սերբիա - Ալբանիա խաղում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է Ալբանիայի վարչապետի եղբայր

2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է Ալբանիայի վարչապետի եղբայրը: Հիշեցնենք, որ խաղի 43-րդ րոպեին մարզադաշտի վերևում անօդաչու թռչող սարք էր հայտնվել, որի վրա փակցված էր եղել Ալբանիայի դրոշը: Երբ անօդաչու սարքը վայրէջք էր կատարել խաղադաշտում, սերբ խաղացողները շտապել էին հեռացնել դրոշը: Արդյունքում ալբանացի և սերբ խաղացողների միջև ծեծկռտուք էր սկսվել, որին միացել էին նաև խաղադաշտ ներխուժած տանտերերի երկրպագուները: Հանդիպումը դադարեցվել և հետաձգվել է: Ալբանիայի վարչապետի եղբորը մեղադրում են անօդաչու սարքը կառավարելու համար: Նրա մոտ հայտնաբերվել է անօդաչու սարքի ղեկավարման վահանակը: Խաղի ժամանակ Ալբանիայի վարչապետի եղբայրը գտնվել է պատվավոր հյուրերի համար նախատեսված վայրում: Սարքը դեպի մարզադաշտ է թռչել քաղաքի փողոցներից մեկում: Հարկ է նշել, որ Կոսովոյի պատերազմից հետո Ալբաինայի և Սերբիայի միջև լարված հարաբերություններ են տիրում: Երկու երկների հավաքականները հանդես են գալիս I խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային ընտրանին:

Նմանատիպ նյութեր