211652_close_icon
views-count3776 դիտում article-date 11:20 15-10-2014

Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումից բոլորից շատ ուրախացել է Դավիթ Հարությունյանը. ՉԻ

«ՉԻ»-ն առաջինը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառը, ինչպես հայտնի է, Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի նշանակումն է Սյունիքի մարզպետի պաշտոնում: Գևորգյանը՝ որպես տարածքային կառավարման նախարար, այդ նշանակումն անմիջապես իր կադրային քաղաքականության հետ էր կապել, նշելով, որ չի կարող Լիսկային ի պաշտոնե ներկայացնել նշանակման: «Մեր տեղեկություններով՝ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումից բոլորից շատ ուրախացել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, որն այս օրերին իշխանություններին փորձում է օգնել «ճիշտ» կողմնորոշվել Գևորգյանին փոխարինող գտնելու հարցում: Մինչ Հարությույանը «գործունեություն է ծավալում», Գևորգյանն իր իրերն է դասավորում՝ հանրային վայրերում թեթևացած հայտարարելով, թե «պրծավ կառավարության բեռից»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր