Մոսկվան ԱՄՆ-ի ֆլագմանի մուտքը Բաթումի նավահանգիստ անվանել է «ամենաբարձր կարգի անտաշ քաղաքականություն»
Ռուսաստանում նախօրեին Բոսֆորի նեղուցով վրացական Բաթումի նավահանգիստ ամերիկյան 6-րդ նավատորմի Mount Whitney ֆլագմանի մուտքը անվանել են «ամենաբարձր կարգի անտաշ քաղաքականություն»: Այս մասին հաղորդում է Georgia Onine-ը՝ հղում անլով Ria Novosti-ին:
«Ես ամերիկյան իշխանությունների գործողությունը կգնահատեի որպես բարձր կարգի անտաշ քաղաքականություն: Երբ Եվրոպայում, Մոսկվայում և նույնիսկ Չինաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու կոչեր են արվում, ամերիկյան քաղաքական դասին ձեռնտու չէ խաղաղ ճանապարհով արյունոտ իրադարձությունների հնարավոր լուծումը»,-հայտարարել է առաջին դասի կապիտան Միխայիլ Նենաշևը՝ մեղադրելով ամերիկացիներին Սև ծովում լարվածություն ստեղծելու մեջ:
Հիշեցնենք, որ սա Mount Whitney-ի առաջին այցը չէ Բաթումի նավահանգիստ, սակայն Մոսկվան նախկինում չէր մտահոգվել Բաթումում ամերիկյան ֆլագմանի հայտնվելու փաստով: