211652_close_icon
views-count4776 դիտում article-date 22:00 14-10-2014

Հայաստան - Ֆրանսիա՝ 0:3. եկան, տեսան, հաղթեցին. տեսանյութ

Քիչ առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականների ընկերական հանդիպումը: Վերոնշյալ խաղում Բերնար Շալանդը Սերբիայի հետ կայացած խաղի համեմատ թիմի կազմում մեկ փոփոխություն էր կատարել: Հարձակման գծում վնասվածք ստացած Էդգար Մանուչարյանին փոխարինել էր Արտյոմ Սիմոնյանը: Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի ընտրանուն, ապա Դիդյե Դեշամը իր հերթին խաղադաշտ էր դուրս բերել փորձնական կազմ: Համեմատության համար նշենք, որ Դեշամը Պորտուգալիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղի համեմատ 9 փոփոխություն էր կատարել իր թիմի մեկնարկային կազմում: Բնականաբար, ֆրանսիացի խաղացողները ավելի թարմ տեսք ունեին և այդ հանգամանքը նույնպես իր մեծ դերը խաղաց հանդիպման վերջնական արդյունքի վրա: Արդեն 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպանությունը ճեղքեր տվեց: Տվյալ դեպքում մեր պաշտպանները չկարողացան արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել: Տարոն Ոսկանյանի անհաշվենկատության արդյունքում Լոիկ Ռեմին առաջ մղեց ֆրանսիացիներին: Հայաստանի հավաքականը առաջին խաղակեսում մեկ վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, երբ Պիզելիի հեռահար հարվածից հետո հիանալի խաղաց Մանդանդան: Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: Դրության տերը կրկին ֆրանսիացիներին էին: 55-րդ րոպեին Անդրե-Պիեր Ժինյակը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Խաղի մնացած ժամանակահատվածում Բերնար Շալանդը 6 փոփոխություն կատարեց: Իրենց դրսևորելու հնարավորություն ստացան՝ Գևորգ Կասպարովը, Նորայր Ասլանյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Արտակ Դաշյանը և Ռումյան Հովսեփյանը: Այդուհանդերձ դա էլ չօգնեց մեր հավաքականին չխուսափելավելի խոշոր հաշվով պարտությունից: 84-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման դուրս եկած Անտուան Գրիզմանը: Ֆրանսիան հաղթեց իր բարձր կարգի շնորհիվ: Բացի այդ անզեն աչքով տեսանելի էր, որ մի քանի օր առաջ Սերբիայի հետ կայացած խաղից հետո մեր ֆուտբոլիստները չէին կարողացել լիովին վերականգել իրենց ուժեր: Նման պարագայում հայ ֆուտբոլիստները պարզապես ի զորու չէին հավասարը հավասարի պայքար մղել մի թիմի հետ, որը իր տրամադրության տակ բարձրակարգ խաղացողների նման լայն ընտրություն ունի: [b]Հայաստան – Ֆրանսիա՝0:3[/b] Գոլեր՝ Ռեմի 7՛, Ժինյակ 55՛, Գրիզման 84՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր