1486 դիտում
16:53 14-10-2014
Պուտինը հայտնել է, թե որն է Ուկրաինայի համար ամենամեծ աղետը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ամենամեծ աղետը ռուս ու ուկրաինացի ժողովուրդների օտարացումն է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պուտինը հայտարարել է, որ ներկայումս առկա բոլոր խնդիրներով հանդերձ անհրաժեշտ է ուղիներ գտնել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Խոսելով Ուկրաինայի արևելյան մարզերում տիրող հումանիտար իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող նստել ձեռքերը ծալած վիճակում, երբ այնտեղ մարդիկ են մահանում կամ սովի, կամ էլ դեղորայքի ու բուժօգության բացակայության պատճառով:
Պուտինը հիմարություն է անվանել ուկրաինացի պաշտոնյաների մերժումը՝ կապված Կրամատորսկի բնակիչներին օգնելուց հրաժարվելու հետ, ինչի համար պատրվակ է բերվել այն, որ այդ քաղաքն այլևս չի հանդիսանում Ուկրաինայի մաս:
Նմանատիպ նյութեր
4907 դիտում
19:32 17-07-2018
Արսեն Վենգերը նշել է, թե որն է եղել իր կարիերայի ամենամեծ սխալը
Այս բաժնից
1285 դիտում
20:12 09-01-2025
Գեներալ Աունը երկրորդ փորձից ընտրվեց Լիբանանի նախագահ
892 դիտում
19:29 09-01-2025
Բայդենը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
862 դիտում
18:45 09-01-2025
Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը