211652_close_icon
views-count1319 դիտում article-date 16:06 14-10-2014

Ռուսաստանը պատրաստվում է զորքեր ուղարկել Արկտիկա. Le Monde

Ռուսաստանը պատրաստվում է զորքեր ուղարկել Արկտիկա, ինչը տեղի է ունենում Հյուսիսային բևեռում նավթահանքերի համար մյուս երկրների հետ պայքարի ֆոնին: Այս մասին գրում է Le Monde-ն:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն իսկ կարգադրել է սկսել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի լայն ռազմականացում, որին ներկայումս հավակնում են նաև Կանադան, Դանիան ու Նորվեգիան: Մոսկվայում չեն թաքցնում են, որ պատրաստ են զենքի ուժով գրավել Հյուսիսային բևեռի տարածքը:  Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովը հայտարարել է, որ ներկայումս ստեղծվում են հատուկ նշանակության ուժեր, որպեսզի պաշտպանվեն Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում Ռուսաստանի շահերը: Մասնավորապես, խոսքը Արկտիկա 6000-անոց զինվորական կոնտինգենտ ուղարկելու մասին է:

Նմանատիպ նյութեր