ԱՄՆ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա. պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, բայց չի նախատեսում այնտեղ ուղարկել իր զորքերը, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, տեղեկացրել է «Ամերիկայի ձայնը»։
«Նախագահը շատ հստակ հայտարարել է, որ ամերիկյան զորքեր չեն լինի Ուկրաինայի տարածքում»,- ճեպազրույցում ասել է Մեթյու Միլլերը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն օրերս հայտարարել է «լրացուցիչ 500 մլն դոլար որպես անվտանգության ոլորտում, այդ թվում եւ շարունակվող հակահարձակման կարիքների համար, Ուկրաինային հավելյալ օգնություն տրամադրելու մասին»։
Միլլերը նաեւ նշել է, որ Վիլնյուսի գագաթաժողովում «դուք կտեսնեք ՆԱՏՕ-ի, ներառյալ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող շոշափելի աջակցությունը»։
«Մենք իսկապես սպասում ենք, որ ՆԱՏՕ գագաթաժողովում կներկայացվի աջակցության զգալի փաթեթ Ուկրաինայի համար, ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։