211652_close_icon

Վրաստանն ընդլայնում է Ռուսաստան առաքվող սննդամթերքի տեսականին

views-count1706 դիտում article-date 14:03 14-10-2014
Հոկտեմբերի 14-ից Վրաստանը ռուսական շուկա արտահանվող միրգ-բանջարեղենից, ընկուզեղենից և գինուց բացի կսկսի արտահանել նաև ձուկ, միս և մեղր: Պայմանագիրը ստորագրել են Վրաստանի սննդարյունաբերության ազգային գործակալության ղեկավար Զուրաբ Չեկուրաշվիլին և Россельхознадзор-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 6-ից Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակեց իր դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից ապրանքների և սնդի ներմուծումը: Վրաստանի իշխանություններն այդ պատժամիջոցներին չեն միացել և հայտնել էին ռուսական շուկա իրենց ապրանքների ու սննդամթերքի արտահանման ծավալները մեծացնելու մասին:

Նմանատիպ նյութեր