3754 դիտում
16:20 26-01-2021
Ալիևն ու Էրդողանը հավանություն են տվել Բահչելիի՝ Շուշիում դպրոց կառուցելու առաջարկին
Շուշիում դպրոց կառուցելու համար նախ կընտրվի հարմար վայր, ապա կդրվի դպրոցի հիմքը: Այս մասին հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ Շուշիում Ուզեիր Հաջիբեկովի անվան դպրոց կառուցելու առաջարկը հաստատվել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխադարձ համաձայնությամբ Շուշիում դպրոց կառուցելու մեր նախագիծը հաստատվել է»,-ընդգծել է Բահչելին:
Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա դպրոցի հիմքի տեղադրման արարողությունը: Թուրք կուսակցապետը ցուցադրել է նաև դպրոցի նախագծի նախնական տարբերակը և ավելացրել է, որ շինարարական աշխատանքներն ավարտվելուն պես ուսումնական հաստատությունը կտրամադրվի Ադրբեջանին:
Նմանատիպ նյութեր
1730 դիտում
23:24 26-01-2021
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիևը հավանություն են տվել
15765 դիտում
23:19 29-05-2021
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից. Tert.am
Այս բաժնից
451 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
871 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
760 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը