Կատալոնիան հրաժարվել է հանրաքվեից
Կատալոնիայի կառավարությունը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել Իսպանիայից անկախանալու մասին հանրաքվեն, որը պետք է անցկացվեր նոյեմբերի 9-ին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի ղեկավար Արթուր Մասին:
Վերջինս այդ հայտարարություն անելուց առաջ 10-ժամանոց հանդիպում է ունեցել ազգայնական երեք քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք հանդես են գալիս ինքնավար մարզի անջատման օգտին: Կատալոնիայի ղեկավարը կարծում է, որ քվեարկությունը չի կարող անցկացբել իրավական երաշխիքների բացակայության պատճառով:
Սեպտեմբերի 30-ին Կատալոնիայի իշխանությունները որոշել էին դադարեցնել հանրաքվեի նախապատրաստությունը: Ինքնավար մարզի իշխանություններն այժմ մտադիր են քաղաքացիներին առաջարկել հարցում անցկացնելու այլընտրանքային տարբերակներ: