Վրաստանի նախագահի լիազորությունները կրճատվում են
Վրաստանի նախագահի լիազորությունները կարող են կրճատվել: Ինչպես փոխանցում է Georgia Online-ը, այդ երկրի խորհրդարան օրինագծեր են ներկայացվել, որոնք վերաբերում են «Անվտանգության խորհրդի մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելուն: Դրանք նախատեսում են նախագահի լիազորությունների կրճատում ռազմական և անվտանգության ոլորտներում:
Եթե օրինագծերը հավանության արժանանան խորհրդարանի կողմից, ապա նախագահի լիազորությունները հերթական անգամ կկրճատվեն: Ինչպես հայտարարում են խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, փոփոխությունները նախատեսված են Վրաստանի Սահմանադրությամբ և չեն հանդիսանում կառավարության այս կամ այն անդամի նախաձեռնությունը:
Ըստ խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի հայտարարության ՝ օրինագծերը նպատակ ունեն կայունացնել Սահմանադրությունը: