Եվրո 2016. խորվաթները ծաղրի առարկա դարձրեցին ադրբեջանցիներին. տեսանյութ
2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Խորվաթիայի ազգային հավաքականը Զագրեբում դաժան պարտության մատնեց Ադրբեջանի ընտրանուն: Խորվաթները վեց անպատասխան գնդակ ուղարկեցին H խմբի հետնապահի դարպասը:
3 տուրից հետո H խմբի մրցաշարային աղյուսակը 9-ական միավորով գլխավորում են Խորվաթիայի և Իտալիայի հավաքականները: Ադրբեջանը 0 միավորով վերջին տեղում է:
[b]Խորվաթիա – Ադրբեջան՝6:0[/b]
Գոլեր՝ Կրամարիչ 11՛, Պերիշիչ 34՛, 45՛, Բրոզովիչ 45՛, Մոդրիչ 56՛ (11մ), Սադիգով 61՛ (ինք)