Եվրո 2016. Հոլանդիան պարտվեց Իսլանդիային. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության երրրորդ մրցանակակիր Հոլանդիայի հավաքականը շարունակում է իր անհաջող ելույթները Եվրո 2016-ի ընտրական փուլի մրցաշարում: Գուս Հիդինկի սաները երրորդ խաղում իրենց երկրորդ պարտությունը կրեցին: Քիչ առաջ Ռեյկյավիկում ավարտված խաղում Իսլանդիայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Հոլանդիայի ընտրանու դարպասը:
A խմբի մրցաշարային աղյուսակը 9-ական միավորով գլխավորում են Իսլանդիայի և Չեխիայի հավաքականները: Հոլանդիայի ընտրանին 3 միավորով 3-րդն է:
[b]Իսլանդիա – Հոլանդիա՝2:0[/b]
Գոլեր՝ Սիգուրդսոն 10' (11մ), 42՛