ՌԴ-ն չի աշխատում ռեզերվային բանակի ստեղծման ուղղությամբ. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանությնա նախարարությունը հայտարարել է, որ չի աշխատում ռեզերվային բանակի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը:
«Այդ թեմայի շուրջ մենք դեռ չենք աշխատում, քանի որ դեռ նպատակահարմար չէ: Առայժմ պետք չէ այն մշակել»,- հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ՊՆ-ն աշխատում է մոտ ապագայում ռեզերվային մի շարք բանակների ստեղծման նախագծի վրա: