Anonymous-ը կիբերպատերազմ է սկսել Չինաստանի դեմ
Anonymous խմբի ցանցահենները կիբերպատերազմ են սկսել Չինաստանի դեմ: Այս մասին հայտնում է The South China Morning Post-ը: Ընդ որում, նրանք որոշել են գործընթացը սկսել Նինբո ազատ առևտրի գոտու կայքից:
Ընդհանուր առմամբ հրապարակվել են հարյուրավոր էլեկտրոնային հասցեներ, հեռախոսահամարներ ու օգտատերերի անուններ: Սակայն անհասկանալի է, թե ինչու են տուժել հենց այդ կայքերը:
Փորձագետները վստահ չեն, որ կառավարական ռեսուրսների վրա կատարված հարձակումների հեղինակն Anonymous-ն է: Չի բացառվում, որ դա կատարած լինի սեփական նախաձեռնությամբ գործող ցանցահենների առանձին խումբը: Հոկտեմբերի 2-ին Anonymous-ն իր աջակցությունն էր հայտնել Հոնգկոնգի ցուցարարներին: