Anonymous-ը պատերազմ է հայտարարել Հոնգկոնգի իշխանություններին
Anonymous հաքերային խումբը կիբեր պատերազմ է հայտարարել Հոնգկոնգի իշխանություններին: Այս մասին գրում է The South China Morning Post-ը: Ցանցահաններն իրենց համերաշխությունն են հայտնել ցուցարարներին և արգելափակել են քաղաքային մի շարք կայքեր:
Նրանք խոստացել են, որ առաջիկա օրերին հարձակման կենթարկվեն ևս մի քանի տասնյակ ռեսուրսներ, որոնք պատկանում են Հոնգկոնգի վարչակազմին: Իրենց կոտրած կայքերում ցանցահենները թողել են հետևյալ գրությունը. «Մեզ տեղեկություններ են հասել, որ ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող մարտավարությունը (նկատի է առնվում Ուոլլ Սթրիթի դեպքերը) կիրառվում է նաև Հոնգկոնգում»:
Anonymous-ը ցուցարարներին կոչ է արել դիմանալ, իսկ Հոնգկոնգի ոստիկաններին զգուշացրել է, որ ուշադիր հետևում է նրանց և ավելորդ ուժ կիրառելու դեպքում դրա համար պատասխանատու ոստիկանների բոլոր տվյալները կհայտնվեն համացանցում: Ցանցահենները Հոնգկոնգի կառավարության անդամներին ու պաշտոնյաներին կոչ են արել հրաժարական տալ: