Ուկրաինայում տիրող ճգնաժամը լրջորեն ցնցել է միջազգային դրությունը. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամը լրջորեն ցնցել է միջազգային դրությունը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:յ
Լավրովն ընդգծել է, որ ճգնաժամի ազդեցությունը դեռ երկար ժամանակ կզգացվի:
Նա հայտնել է, որ ապագայում ակնկալվում են մի շարք անակնկալներ: Նրա խոսքերով՝ Ուկրաինայում տեղի ունեցածը նոր զարգացումների դրսևորում չէր, այլ իրադարձությունների զարգացման գագաթնակետն էր, որն արևմտյան գործընկերները երկար տարիներ իրականացրել են ՌԴ-ի հետ հարաբերություններում: