2557 դիտում
19:06 15-03-2022
Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացվել է մինչև ապրիլի 25-ը
tert.am-ը գրում է. Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել է մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը, հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Այսօր խորհրդարանը կրկին հավաքվել է Գերագույն Ռադայի պատերի ներսում:Մի շարք կարևոր որոշումներ են կայացվել»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ քննարկված օրինագծով նախատեսվում է երկրում ռազմական դրության երկարաձգում, որին կողմ է քվեարկել 343 ժողովրդական պատգամավոր։
«Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացվել է 2022 թվականի մարտի 26-ի 05.30-ից՝ 30 օր ժամկետով»,- ասվում է օրինագծում։
Ուկրաինայում ռազմական դրությունը մտցվել է փետրվարի 24-ին։
Նմանատիպ նյութեր
2579 դիտում
23:42 18-05-2022
Զելենսկին առաջարկում է երեք ամսով երկարաձգել ռազմական դրությունը Ուկրաինայում
41838 դիտում
09:31 21-11-2020
Ռազմական դրությունը կպահպանվի. ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա. «Ժամանակ»
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում