211652_close_icon
views-count16622 դիտում article-date 19:55 12-10-2014

20 հազարից ավելի երևանցիների և հյուրերի մասնակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բացվեց մեծ բարերարի տուն–թանգարանն ու Սուրբ Աստվածածին եկեղեցի հուշահամալիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 1

Այսօր` հոկտեմբերի 12-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի և Սուրբ Աստվածածին եղեկեցու հուշահամալիրի բացման արարողության կապակցությամբ Նանսենի անունը կրող փողոցում ու այգում ասեղ գցելու տեղ չկար: Հավաքվել էին 20 հազարից ավելի քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արտասահմանից ժամանած հյուրեր և որը ամենակարևորն է` երիտասարդ և մատաղ սերնդի ներկայացուցիչներ: Ինչպես միջոցառման վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թանգարանի բացմանը ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Կարմիր ժապավենը կտրեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու այս գողտրիկ ու հրաշալի համալիրի հովանավոր Սառա Եսայանը: Հուշահամալիրի տարածքում կանգնեցված նորվեգացի բևեռախույս, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆ. Նանսենի արձանի տարածքում տեղադրված են հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերևգական էջերին, անվանի հայ որդիներին ու հայ ժողովրդի բարեկամներին նվիրված 3 տասնյակից ավելի հուշարձան ու խաչքար: Օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որից հետո խոսքով հանդես եկավ ճանաչված գրող և հրապարակախոս Զորի Բալայանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ներկա գտնվողները մեծ ոգևվորությամբ արտահայտվում էին, ասելով` “Կառլեն և Սառա Եսայանները բացիթողի մատնված և ժամանակին գարշահոտությամբ տարածված տարածքը սարքեցին Երևանցիների համար սրբության սրբոց, մինչդեռ, երբ թանգարանի կառուցման “ֆունդամենտը” նոր էին փորում, որոշ մամուլի ներկայացուցիչներ ու մի քանի գրանդակեր բնապահպաններ վայնասուն էին կապում, թե Եսայանները տարածքում ծառեր են հատում, որ իրենց համար զվարճանքի վայր սարքեն”: Վստահ ենք, որ այս չնաշխարհիկ կառույցը տեսնելուց հետո կգան եկեղեցի և իրենց մեղքերին թողոություն տալու համար մի մոմ կվառեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախագահի գնալուց հետո արդեն սրբության սրբոց համարվող այս տարածքում մարդկանց հոսքը չէր դադարում: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+

Նմանատիպ նյութեր