Չինաստանը սխալ է համարում Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելը
Չինաստանը հայտարարել է Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների անընդունելության մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Վան Յանը հայտարարել է, որ Պեկինը սխալ է համարում Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները.
«Արևմտյան երկրները սխալմամբ են պատժամիջոցներ սահմանել ողջ Ռուսաստանի նկատմամբ: Դա սխալ գործողություն է»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում հիանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով, քանի որ նրան համարում են Արևմուտքի հետ դիմակայության մեջ մտնելուց չխորշող առաջնորդ: