Կառավարությունը նպատակահարմար չի գտնում մարտի 1-ը Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր սահմանելը
                        Ինչպես և սպասվում էր` կառավարությունն այսօր մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական առաջարկը` փոփոխություններ կատարել տոների և հիշատակի օրերի մասին օրենքում և մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Հիշեցնենք, որ կառավարությունը արդեն իսկ ներկայացրել էր բացասական եզրակացություն, իսկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը  բանավոր ներկայացրեց, թե ինչու՝ ասելով. «Ակնհայտ է, որ սա քաղաքական հարցադրում է: Կառավարությունը նպատակահարմար չի գտնվում այս օրենսդրական նախաձեռնության ընդունումը»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

