1223 դիտում
12:47 09-10-2014
ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահը հրաժարական է տվել
Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի երկրորդ լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Քննության առնելով օրակարգային «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և լսելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ խորհրդարանն ընդունեց օրենքների փաթեթը:
Լիագումար նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով, հրապարակել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի՝ իր պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Նմանատիպ նյութեր
2110 դիտում
14:16 29-10-2014
Գաղտնի քվեարկության արդյունքում ԼՂՀ գլխավոր դատախազ և վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել
5130 դիտում
12:37 16-01-2017
Վահե Բալայանը նշանակվել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի անդամ
Այս բաժնից
1096 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն