2113 դիտում
14:16 29-10-2014
Գաղտնի քվեարկության արդյունքում ԼՂՀ գլխավոր դատախազ և վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Օրենսդիր մարմինը մեկ ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքը, որով Արցախի Հանրապետությունը սկսում է միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու գործընթացը։
Խորհրդարանը հաստատեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրա հետ կապված օրենքների փաթեթը:
Օրակարգային հաջորդ հարցը երկրոդ ընթերցմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի» ընդունումն էր, որով, ի թիվս մի շարք փոփոխությունների, հավանության արժանացավ խորհրդարանական հաջորդ ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը՝ 22 համամասնական և 11 մեծամասնական պատգամավորական տեղերով:
ԱԺ նիստի օրակարգում էին ԼՂՀ Նախագահի կողմից խորհրդարան ներկայացված ԼՂՀ Գլխավոր դատախազի և ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցերը:
Գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Արմենի Մոսիյանը նշանակվեց գլխավոր դատախազ (24 կողմ, 2 դեմ, 2 անվավեր), Էռնեստ Ալեքսեյի Ավանեսյանը՝ վերահսկիչ պալատի նախագահ (25 կողմ, 2 դեմ, 1 անվավեր):
Նիստի ավարտին խորհրադարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակեց Արթուր Մոսիյանին՝ ԼՂՀ Գլխավոր դատախազ և Էռնեստ Ավանեսյանին՝ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ նշանակելու մասին ԼՂՀ Ազգային ժողովի որոշումները։
Նմանատիպ նյութեր
819 դիտում
09:30 06-01-2023
Քևին Մաքքարթիին չհաջողվեց ընտրվել Ներկայացուցիչների պալատի նախագահ նաև 11-րդ քվեարկության արդյունքում
4391 դիտում
15:09 28-02-2017
Լևոն Յոլյանը միաձայն ընտրվել է Վերահսկիչ պալատի նախագահ
Այս բաժնից
763 դիտում
18:09 09-01-2025
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
5207 դիտում
17:53 09-01-2025
20% քեշբեք AMIO Mastercard-ով
5275 դիտում
10:56 09-01-2025
ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով զոհեր կան. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել