Ղրիմի ղեկավար է ընտրվել Սերգեյ Աքսենովը
Ղրիմի Պետական խորհրդի պատգամավորները միաձայն հանրապետության ղեկավար են ընտրել Սերգեյ Աքսենովին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ղրիմի Պետխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովին:
2014 թվականի ապրիլից Աքսենովը հանդիսանում էր Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այժմ նա կատարելու է նաև տարածաշրջանի վարչապետի գործառույթներ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի ղեկավարի պաշտոնի համար առաջադրել էր երեք թեկնածուի: Մյուս երկու թեկնածուներն էին Ղրիմի գլխավոր պետական տեսուչ Գենադի Նարաևն ու Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տերենտևը: