Մանվել Գրիգորյանն այսօր սովորականից ավելի ուրախ էր և անկեղծացավ, որ դրա համար պատճառ ունի
Եթե առաջ 30 տարի էի որոշել աշխատել, ապա հիմա 50 տարի եմ աշխատելու, իհարկե, այդ ամենը Աստծո ցանկությամբ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Նա նշեց, որ իր այդ տրամադրվածության եւ ուրախության պատճառը նաեւ այն է, որ վերջերս է վերադարձել Ֆրանսիայից եւ ուրախ լուրով՝ կապված իր առողջականի հետ: Նրա խոսքով, հիվանդությունը ամբողջովին նահանջել է եւ առողջականի հետ կապված այլեւս խնդիրներ չկան: Հիմա էլ ավելի մեծ եռանդով եւ ջանասիրությամբ է նվիրվելու աշխատանքին:
Ի դեպ, այսօր Մանվել Գրիգորյանի հանձնարարականով մեծ մասշտաբով մատաղ է տրվել Էջմիածնում ծերանոցներին, անապահով քաղաքացիներին և մի շարք այլ բնակիչների: