Եգիպտոսը Ադրբեջանի քաղաքացիների համար խստացրել է վիզային ռեժիմը: Ինչպես փոխանցում է Trend-ը, ավելի վաղ Ադրբեջանի քաղաքացիները եգիպտական Շարմ-էլ-Շեյխ մեկնելու համար կարող էին վիզա ստանալ ինչպես Ադրբեջանում Եգիպտոսի դեսպանատանը, այնպես էլ Եգիպտոսի այլ օդանավակայաններում:
Այժմ ադրբեջանցիները ստիպված են այնտեղ մեկնելու համար վիզա ստանալ միայն Ադրբեջանում Եգիպտոսի դեսպանատանը: Եգիպտոսի իշխանությունները չեն մեկնաբանել իրենց որոշումը: