1064 դիտում
13:50 08-10-2014
Սեյրան Օհանյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասներ է ներկայացրել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման վերաբերյալ
Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարը Հանձնակատարին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում Մարդու իրավունքների պաշտպանության ուղղության իրականացվող բարեփոխումները, անդրադարձ կատարել միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող թրեյնինգային և իրազեկվածության բարձրացման ծրագրերին, որոնք ընդգրկում են լայն շրջանակ` սկսած նախազորակոչային տարիքի երիտասարդներից, վերջացրած զորամասերի ԱՀՏԱ գծով տեղակալներով և ռազմական ոստիկաններով:
Հաշվի առնելով Մարդու իրավունքների Հանձնակատարի Հայաստան այցի թեմատիկ ուղղվածությունը, ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև զինված ուժերում կանանց և տղամարդկանց իրավահավասարության, զինծառայող կանանց իրավունքների երաշխավորման, իգական սեռի կուրսանտների թվի ավելացման և այդ ուղղությամբ կատարվող այլ աշխատանքները, անդրադարձել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այդ ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ՀՀ քննչական կոմիտեի ստեղծմամբ ՊՆ համակարգից քննչական ծառայության դուրսբերման փաստը, այն համարելով անհարկի շահարկումներին վերջ տալու ուղղությամբ անհրաժեշտ քայլ:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում ներկայացված ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գոհունակություն է հայտնել իր նախորդ այցից հետո այլընտրանքային ծառայության կազմակերպման հարցում գրանցված առաջընթացի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում Մարդու իրավունքների խախտման հարցերին: Նախարարը մանրամասներ է ներկայացրել Հակոբ Ինջիղուլյանի դեպքի վերաբերյալ և նշել, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ քաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը առաջարկել է դիտարկել Մարդու իրավունքների հարցերով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի հետ երկկողմ ձևաչափով համագործակցության զարգացման հնարավորության հարցը:
Նմանատիպ նյութեր
2453 դիտում
16:57 24-01-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
2102 դիտում
16:25 02-06-2017
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան