211652_close_icon
views-count694 դիտում article-date 12:21 08-10-2014

Բաղդադում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 13 մարդ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ: Վիրավորվել է 31 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան ոստիկանության տարածած հայտարարությունը:  Գործակալության տվյալներով՝ պայթուցիկով լեցուն ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի հարավ-արևմտյան հատվածում գտնվող «Ալ-Մաշտալ» թաղամասում: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձինք են, վիրավորների թվում կան բազմաթիվ ոստիկաններ:   Հոկտեմբերի 7-ին էլ ահաբեկչություն էր իրականացվել Իրաքի կենտրոնական հատվածում գտնվող Աբբասիա բնակավայրում: Այստեղ նույնպես պայթեցվել էր պայթուցիկով լի ավտոմեքենա: Դրա հետևանքով զոհվել էր 17 մարդ:

Նմանատիպ նյութեր