211652_close_icon
views-count1062 դիտում article-date 14:52 08-10-2014

Զենք-զինամթերք՝ այգու նստարանի տակ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցում գտնվող «Շախմատի տան» հետնամասում, այգու նստարաններից մեկի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կաշվե պայուսակ, որի մեջ առկա էր առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 27 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր