211652_close_icon
views-count911 դիտում article-date 11:56 08-10-2014

Կամովին հանձնել է հրացան և փամփուշտներ

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Արամայիս Պ.-ն կամովին հանձնել է «ԻԺ-18 ԵՄ» տիպի, 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 54 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր