Մեծ Բրիտանիան չի մասնակցի Իրաքում տարվող ռազմական գործողությանը. Քեմերոն
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության զորքերը չեն մասնակցելու Իրաքում ընթացող ռազմական գործողությանը:
Վարչապետն այս հայտարարությունն արել է արձակուրդից վերադառնալուց հետո: Նա ստիպված է եղել ընդհատել արձակուրդը ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլի մահապատժի տեսագրության հրապարակման պատճառով:
Սակայն, որոշ ԶԼՄ-ների տվյալներով, բրիտանացի հատուկջոկատայինները երկրում ԱՄՆ-ի զորքերի հետ աշխատում են վերջին վեց շաբաթվա ընթացքում, հնարավոր է, նաև ավելի մեծ ժամկետում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել Իրաքի Հյուսիսի քրդերի ցանկացած դիմում` կապված ջիհադական զինյալների դեմ պայքարի համար զենքի մատակարարումների հետ: