Ամերիկացին առաջարկել է իր երկհարկանի տունը փոխանակել iPhone 6 Plus-ի հետ
ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում անշարժ գույքի գործակալության կայքում հայտնվել է անսովոր հայտարարություն. տղամարդն առաջարկել է գնել իր երկհարկանի տունը կամ էլ այն փոխանակել iPhone 6 Plus-ի հետ: Այս մասին հայտնում է Fox 2 հեռուստաալիքը:
Երեք ննջասենյակ ունեցող աղյուսե տունը դեռ մի քանի ամիս առաջ վաճառքի է հանվել 5000 դոլարով: Օգոստոսի դրությամբ տան գինը նվազել է մինչև 3000 դոլարի, սակայն գնորդ այդպես էլ չի գտնվել քաղաքում, որն իրեն սնանկ է ճանաչել:
Այդ ժամանակ էլ տանտերը որոշել է այն փոխանակել բջջային հեռախոսի հետ: Տան դիմաց նա ցանկանում է ստանալ iPhone 6 Plus կամ iPad՝ 32 գիգաբայթ հիշողությամբ: Դեթրոյթը սնանկ է ճանաչվել 2013 թվականի դեկտեմբերի 3-ին: