1219 դիտում
10:48 08-10-2014
Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Սերբիա
Հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մեր թիմի հետ միևնույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Սերբիայի և Սան-Մարինոյի հավաքականները: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Իտալիայի, հոկտեմբերի 12-ին՝ Սերբիայի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ: Բոլոր հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 16:30-ին
Այսօր Հայաստանի Մ-19 հավաքականը՝ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, մեկնել է Սերբիա: Հավաքականի կազմում Սերբիա են մեկնել 18 ֆուտբոլիստներ: Վերջին պահին վնասվածք ստացած Ալեքսանդր Հովհաննիսյանին փոխարինել է Գագիկ Մաղաքյանը:
Դարպասապահներ
Հենրի Ավագյան «Միկա»
Անատոլի Այվազով «Փյունիկ»
Պաշտպաններ
Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
Աղավարդ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Գագիկ Մաղաքյան «Բանանց»
Միքայել Խաշմանյան «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հովհաննես Փանոսյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Բանանց»
Ալիկ Առաքելյան «Միկա»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Կարեն Եսայան «Փյունիկ»
Հարձակվողներ
Հայկ Ոսկանյան «Միկա»
Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Նմանատիպ նյութեր
1912 դիտում
12:12 03-09-2015
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սերբիա
1532 դիտում
14:11 03-09-2015
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սերբիա
1408 դիտում
18:48 28-03-2022
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնեց Սերբիա
Այս բաժնից
2398 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3064 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2572 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում