Արթիկի ՔԿՀ պետն այցելել է Էպոսագետ Վարդան Սեդրակյանին. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանն օրեր առաջ այցելել է բանտախցում գտնվող Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին և փորձել հետաքրքրվել, թե նա ինչ խնդիրներ ունի:
Մեզ հասած տեղեկություններով` էպոսագետն ասել է, թե բանտում ամեն ինչ կարգին է, և ինքը որևէ խնդիր չունի: Զրույցի ընթացքում Վարդան Սեդրակյանը ՔԿՀ պետ Մկրտչյանին սկսել է պատմել իր անցյալի և երկրում տիրող իրավիճակի մասին հետաքրքիր տեղեկություններ ու վերլուծություններ: Թե կոնկրետ ի՞նչ է էպոսագետը պատմել ՔԿՀ պետին, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել:
Տեղեկացնենք, որ ՔԿՀ-ի գրադարանից առավել ակտիվ օգտվողը հենց էպոսագետն է, որը բանտային փակ խցում հիմնականում զբաղվում է ընթերցանությամբ և ծաղիկներ աճեցնելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: