Վարչապետը մերժել է էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներում շնորհելու դիմումը. «Շնորհակալություն, պարոն Փաշինյան»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին ներում շնորհելու դիմումը: Այս մասին Վարդան Սեդրակյանը գրել է Facebook-ի իր էջում:
«Վարչապետը մերժեց իմ դիմումը: Շնորհակալություն պարոն Փաշինյան: Եվ ինչով ես դու տարբերվում Սերժիկից»,-գրել է նա:
Նշենք, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով: