211652_close_icon

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին տեղափոխել են Արթիկ ՔԿՀ. Ժողովուրդ

views-count1736 դիտում article-date 09:09 25-04-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատապարտյալներին «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են տարբեր ՔԿՀ-ներ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Խաչատուր Պողոսյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, Սամվել Հարությունյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ահա էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին «Արթիկ» ՔԿՀ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ասաց, որ դիմել է տարբեր մարդկանց՝ խնդրելով, որ ամուսնուն չտեղափոխեն այդքան հեռու, սակայն որևէ արդյունք չի տվել: Դատապարտյալի կնոջից տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերադարձրել է իր ամուսնու մեքենան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր