Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
ԱԻՆ մամլո ծառայություն