Եռյակի հաջորդ հանրահավաքի օրը հայտնի է. Գագիկ Ծառուկյանը ոչ միայն մասնակցելու է, այլև ծրագրային շատ մեծ ելույթ է ունենալու
Եռյակի` «ԲՀԿ», «ՀԱԿ» և «Ժառանգություն» խմբակցությունների հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում: Այս մասին մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է արդյոք հաջորդ հանրահավաքին, արձագանքեց. «Անպայման մասնակցելու է եւ ծրագրային շատ մեծ ելույթ է ունենալու: Բնականաբար, մյուս լիդերները եւս կխոսեն: Օրակարգը մենք կքննարկենք առաջիկայում: Բայց կոնկրետ քայլերի հրապարակում կլինի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ավելացրեց, որ շատերն են վկայում, որ վերջին տարիներին այդպիսի մարդաշատ հանրահավաք չի եղել, ինչպիսին հոկտեմբերի 10-ի հանրահավաքն էր: