211652_close_icon
views-count952 դիտում article-date 16:39 07-10-2014

Պուտինն արգելել է գիշերային ժամերին հանրահավաքներ անցկացնելը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Հանրահավաքների, ցույցերի, պիկետների, երթերի մասին» դաշնային օրենքում ուղղումներ կատարելը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Տվյալ ուղղումների համաձայն՝ այսուհետ հանրահավաքներն ու ցույցերը չեն կարող սկսվել տեղի ժամանակով ժամը 07.00-ից շուտ և ավարտվել ժամը 22.00-ից ուշ: Բացառություն է արվում միայն մշակութային բովանդակությամբ հանրային միջոցառումների համար: Ռուսաստանի Պետդուման «Հանրահավաքների, ցույցերի, պիկետների, երթերի մասին» դաշնային օրենքում ուղղումներ անելն ընդունել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին, իսկ հոկտեմբերի 1-ին այն հավանության էր արժանացրել Դաշնության խորհուրդը: 2014 թվականի ամռանը Պուտինը ստորագրել է հանրահավաքների, ցույցերի, երթերի ու պիկետների կազմակերպման կարգի խախտման համար սահմանված պատժի խստացման մասին օրենքը: 

Նմանատիպ նյութեր