Վրաստանն արտերկրում այսուհետ կարող է անվանվել Ջորջիա
Վրաստանի ԱԳ նախարարությունն աշխատում է արտերկրում Վրաստանի աշխարհագրական անվանումը «Ջորջիա» դարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն լրագրողների հետ ունեցած հանդիպմանը:
«Ես հույս ունեմ, որ վերջնական արդյունքում երկրի անվանումը արտերկրում լատինական տրանսկրիպցիայով կարտաբերվի»,-ասել է Փանջիկիեն:
Վրաստանի ԱԳՆ-ն այդ հարցով բազմիցս է դիմել նաև Ճապոնիայի իշխանություններին՝ Վրաստանը Ջորջիա անվանելու խնդրանքով, ինչի եհտ կապված նախօրեին ճապոնական TVAsahi Հեռուստաալիքը ցուցադրել է սյուժե, որում Ճապոնիայի կառավարությունը քննարկում է «Գրուձիա»-ն (ճապոներենով Գրուզիան արտաբերվում է Գրուձիա) «Ջորջիա» անվանելու տարբերակը: