Անվանվել են Facebook-ի օգտատերերի՝ ամենաշատ զայրացնող տիպերը
Facebook-ի օգտատերերի մեկ քառորդին ամենաշատը զայրացնում են պարծենկոտություն պարունակող հաղորդագրությունները: Այս մասին հայտնում է The Independent-ը: Սոցցանցում համապատասխան հարցումն իրականացրել է բրիտանական Promotional Сodes պորտալը:
Շատ օգտատերեր էլ բացասաբար են արտահայտվել իրենց այն ընկերների մասին, որոնք ռոմանտիկ գրառումներ են կատարում իրենց երկրորդ կեսի մասին: Սենտիմենտալ մարդիկ Facebook-ում զայրացնում են հարցվածների 26 տոկոսին:
Երրորդ տեղում հայտնվել են նրանք, ովքեր սիրում են սոցցանցում բողոքել կյանքից: Այդպիսի օգտատերերը դժգհություն են հարուցում հարցվածների 22 տոկոսի մոտ: 19 տոկոսին դուր չի գալիս, որ իրենց ընկերները չափազանց հաճախ են թարմացնում իրենց օնլայն-կարգավիճակները: Դժգոհություններ կան նաև կենդանիների սիրահարների ու ֆիթնեսի ֆանատների նկատմամբ:
2014 թվականին Facebook-ի օգտատերերի թիվը կազմում է 829 միլիոն մարդ: