1095 դիտում
15:08 07-10-2014
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյին
Հոկտեմբերի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության առևտրա-տնտեսական հարցերով խորհրդական Մարգարիտա Ցիվինսկայան, ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ԱՊՀ վարչության Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի վարիչ Նինել Ռուստամյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Հանդիպման հիմնական նպատակն էր ճշգրտել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 11-րդ նիստի օրակարգը. նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 23-24-ը Մինսկում, հայկական կողմի համանախագահն է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նախարար Կարեն Ճշմարիտյանը, ողջունելով դեսպանին, հայտնել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր հարթակ է երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերանայելու և համագործակցության նոր ուղիներ մշակելու համար: Նա նաև նշել է, որ Հայաստանի և Բելառուսի գործարար ներկայացուցիչների համար պետք է բարելավել գործարար միջավայրը, ինչը փոխգործակցության նոր խթան կդառնա նրանց համար:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպան Սուխորենկոն նշել է, որ հոկտեմբերի 23-24-ը ի թիվս այլ հարցերի կողմերը կքննարկեն երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալի բարձրացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև գյուղատնտեսության, նորարարության, ոսկեգործության, գիտության և կրթության ոլորտի հարցեր:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնական հանդիպումները Բելառուսի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
2777 դիտում
23:06 06-03-2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին
998 դիտում
18:00 17-09-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկին
Այս բաժնից
1096 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1135 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
856 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան