Վրաստանը և Լիտվան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
ՆԱՏՕ-ի համագործակցության փաթեթի շրջանակներում Վրաստանի և Լիտվայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հաղորդում է News Georgia-ն:
Այս մասին Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հանդիպումից հետո:
Կողմերը քննարկել են բազմակողմ հարաբերությունների խորացման առնչվող հարցեր, հատուկ ուշադրություն է հրավիրվել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը:
Այսօր Օլեկասը կհանդիպի նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի և իր գործընկեր՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ: