2989 դիտում
18:36 06-10-2014
«Իսլամական պետության» կողմից մահապատժի ենթարկված բրիտանացին վստահ է եղել, որ իրեն ազատելու են
«Իսլամական պետության» զինյալների կողմից մահապատժի ենթարկված Ալան Հենինգը վստահ է եղել, որ իրեն ազատելու են: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով իսլամական արմատականների մեկ այլ գերու:
Խոսքը գնում է ընդդիմադիր ակտիվիստ Սեիֆ ալ-Իդլիբիի մասին, որին «Իսլամական պետության» զինյալները պահել են Հենինգի հետ միասին: Բանտարկյալի խոսքերով՝ 47-ամյա բրիտանացի Հենինգը մյուս բանտարկյալների հետ շարունակ կատակել ու ծիծաղել է.
«Նա չհասկացավ, թե ովքեր են իր առևանգողները, և համոզված էր, որ շուտով կազատեն իրեն: Հենինգն իրեն գերեվարելը որակում էր որպես անվտանգության սովորական ստուգում»:
Հենինգը, ով իր հայրենիքում տաքսու վարորդ էր, Մերձավոր Արևելքում զբաղվում էր ռազմական հակամարտությունից տուժած փախստականների համար բժշկական սարքավորում հասցնելով: Գերեվարումից ամիսներ անց զինյալները մահապատժի ենթարկեցին նրան:
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
15:21 14-04-2015
«Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել իրաքյան ցեղերի երեք առաջնորդների
1939 դիտում
15:16 03-09-2015
«Իսլամական պետության» «հոգևոր» առաջնորդը սպառնացել է մահապատժի ենթարկել Էրդողանին
Այս բաժնից
1057 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1015 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1042 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն