211652_close_icon
views-count1230 դիտում article-date 17:46 06-10-2014

Պաշտոնապես ավարտվել են Էյֆելյան աշտարակի վերականգնողական աշխատանքները

Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի վերականգնողական աշխատանքները պաշտոնապես ավարտվել են: Դրանք Ֆրանսիայի համար արժեցել են 30 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է France 24-ը:  Նորացված Էյֆելյան աշտարակը բացվում է այսօր: Այժմ աշտարակի 57 մետր բարձրության վրա, կառուցվել է թափանցիկ հատակով նոր ապակյա հարկ: Կան նաև անվտանգության թափանցիկ արգելքներ:  Փարիզի խորհրդանիշներից մեկը համարվող Էյֆելյան աշտարակը կառուցվել է 1889 թվականին: Նրա վերականգնողական վերջին աշխատանքները տևել են երկու տարի: Նոր հարկից բացի, աշտարակն այժմ ունի սեփական հողմաղացներ, արևային պանելներ, անձրևաջրով աշխատող սանհանգույցներ:

Նմանատիպ նյութեր