Ղրիմի կամրջի կառուցմամբ կզբաղվի Ա. Ռոտենբերգի ընկերությունը
Գործարար Արկադի Ռոտենբերգին պատկանող «Ստրոյգազմոնտաժ» ընկերությունը նշանակվել է Կերչի նեղուցով դեպի Ղրիմ տանող կամրջի կառուցման նախագծի գլխավոր կապալառու:
Այս մասին այսօր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել:
Ա. Ռոտենբերգը լրատվամիջոցներին հայտնել է, որ կամրջի կառուցման համար տրասպորտի նախարարությունը ուսումնասիրել և վերանայել է ավելի քան 70 առաջարկ:
Ի դեպ՝ այս նախագծի նախնական գինը գործարարը գնահատել է 228 միլիարդ ռուբլի՝ մոտավորապես 3.3 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահը հայտնել է, որ կամրջի կառուցումը կտևի 4-5 տարի: