211652_close_icon
views-count1643 դիտում article-date 14:21 06-10-2014

Հայտնի է Աբաշիձեի և Կարասինի հերթական հանդիպման օրը

Վրաստանի վարչապետի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը կհանդիպեն հոկտեմբերի 16-ին՝ Պրահայում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբաշիձեն հայտարարել է, որ հանդիպման հիմնական թեման լինելու են երևկու երկրների միջև առևտրային և հումանիտար ոլորտին առնչվող հարցեր: Կշոշափվի նաև Եվրամիությանը Վրաստանի անդամակցության թեման: Ըստ Աբաշիձեի՝ վրացական կողմը գտնում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Ռուսաստանի դեմ սպառնալիքներ չի ներկայացնում և ՌԴ-Վրաստան ազատ առևտրի ռեժիմը կվերականգնվի: Աբաշիձեն չի բացառել, որ խոսք կարող է գնալ նաև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին:

Նմանատիպ նյութեր