211652_close_icon

Հոնգկոնգում գործնականում դադարել են բազմահազարանոց բողոքի ակցիաները

views-count940 դիտում article-date 11:48 06-10-2014
Հոնգկոնգում գործնականում դադարել են բազմահազարանոց բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել էին մոտ 10 օր առաջ: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը: Չնայած նրան, որ մի քանի հարյուր ցուցարարներ նախկինի նման գտնվում են փողոցներում՝ պաշտոնյաները սկսել են վերադառնալ Չինաստանի հատուկ վարչական շրջանի կառավարության շենք: Ցուցարարները երեկ համաձայնվել են վերացնել բարիկադների մի մասը, որոնք շրջափակում էին վարչական շենքի մուտքը: Նման որոշում ընդունվել էր այն բանից հետո, ինչ Հոնգկոնգի կառավարության ղեկավար Լյան Չժենինը վերջնագիր էր ներկայացրել ցուցարարներին՝ խոստանալով, որ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ, եթե ցուցարարները մինչև երկուշաբթի վերջ չդնեն բողոքի ակցիաներին: Հոնգկոնգում բողոքի ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին:

Նմանատիպ նյութեր