2357 դիտում
12:46 06-10-2014
Քանի արագիլ կա Հայաստանում. տեսանյութ
Հայաստանում արագիլների մայրաքաղաքը Սուրենավանն է: Գալիս են փետրվարին` տրնդեզից հետո, 70 տոկոսը իջնում է Սուրենավան: Առաջինը բույն իջնում է հայրը, ստուգում բնի վիճակը, հետո հրավիրում կնոջը: Մեկ շաբաթում ձու են դնում, 10 օր հետո ծնվում են ձագերը:
75-ամյա Արամ պապը աչք է բացել ու տեսել սյան վրայի բները, դրանք կանգուն են մինչև այսօր: Ամեն տարի, գյուղ գալուն պես, արագիլները ամրացնում են մոտ մեկ տոննա կշռող բները: Արամ պապն էլ օգնում է` այգու խոտը չի թափում: Սուրենավանում գիտեն` բներին մոտենալ չի կարելի, առավել ևս ձագերին ձեռք տալ: Մի անգամ գյուղի էլեկտրիկը բարձրացել է սյան վրա` լարերն ամրացնելու համար, հետո վերցրել է ձագին ու սիրել: Դրանից հետո հայր արագիլը սատկացրել է ձագին, կնոջն ու մյուս ձագի հետ հեռացել` քանդելով անգամ բույնը: Այդ օրվանից մինչև հիմա սյան վրա ոչ մի արագիլ չի իջնում: Արամ պապը փորձում է չմիջամտել արգիլների ընտանիքի կյանքին, ձկները հեռվից է նետում բնի մեջ, իսկ արագիլի ոտքին անցկացված օղակը վկայում է` ամեն տարի նույն արագիլն է գալիս: Վերջին արագիլին Սուրենավանում տեսել են օգոստոսի վերջին: Երբ արագիլները չվում են Աֆրիկա, էկոլոգը գործի է անցնում` հաշվառում է բները: Սուրենավանում այս տարի հաշվառել է 50 բուն, Արմաշում` 20: Ամեն բնում 5 արագիլ է լինում: Երկու գյուղերում միայն ամեն տարի գարնանն իջել է 350 արագիլ:
Հաշվառված բոլոր բներն էլ բնակելի են, դրանք գրացում են և լուսանկարում: Ամեն նորոգումից հետո, բների տեսքը փոխվում է` հաստանում են, բարձրանում: Ըստ դրա, հնարավոր է որոշել նաև բների տարիքը: Հայաստանում արագիլները մոտ 1000 են: Ոչ միայն Արարատում, Արմավիրի, Մեղրիի շրջաններում ևս արագիլների խմբեր կան: Հայաստանը համարվում է համաշխարհային չուի ճանապարհ: Եվ օգոստոսի վերջին հենց Արարատյան դաշտի երկնքում հնարավոր է տեսնել արագիլների ամբողջական քանակը:
Ինչպես օդում, այնպես էլ սյուների վրա արագիլներ են զոհվում: Հոսանքի լարերի միացումից այրվում են բները: Այդպես եղավ այս տարի: Սուրենավանցիները չկարողացան օգնել արագիլներին: Մայր արագիլը չլքեց այրվող բույնը, նա մինչև վերջ մնաց ձագերի կողքին, որոնք դեռ թռչել չգիտեին: Սուրենավանում ծնունդն էլ, մահն էլ պայմանավորում են արագիլներով. որքան ավելանում են վերադարձող արագիլները, այքան ավելի շատ երեխա է ծնվում Սուրանավանում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34695]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6503 դիտում
19:30 18-01-2014
«ԱՐԱԳԻԼ» հիմնադրամը աջակցում է վերարտադրողական խնդիրներ ունեցող զույգերին. տեսանյութ
10679 դիտում
14:29 02-07-2015
Արագիլ, բարով եկար. փրկարարները Գեղանիստ գյուղում փրկեցին արագիլի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1057 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1096 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
820 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան